Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հուլիսի 4-ին պաշտոնապես հայտարարել Է Իրանի՝ կազմակերպության լիիրավ անդամ դառնալու մասին։ Այդ մասին որոշումն ընդունվել Է կազմակերպության 23- րդ գագաթնաժողովում։
Իրանը դարձել է միջպետական ասոցիացիայի 9-րդ անդամը։ 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագրվել է պարտավորությունների մասին հուշագիր, որպեսզի Իրանը միանա կազմակերպությանը։
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում ։ Սկզբում կազմակերպության կազմի մեջ էին մտնում վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին միացել են Հնդկաստանը և Պակիստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան