Քաղաքական 16:06 04/07/2023 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Փաշինյանի այցն Անկարա թուրք պաշտոնյաների կողմից օգտագործվում է Սփյուռքին խանգարելու համար

Լուրջ պատճառներ կան, թե ինչու աշխարհի բազմաթիվ հայեր բացասաբար արձագանքեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անխոհեմ որոշմանը՝ մասնակցելու Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը 2023 թվականի հունիսի 3-ին։

Նախ և առաջ՝ Փաշինյանին հարիր չէր մասնակցել Էրդողանի երդմնակալությանը, հատկապես որ դեռևս 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերը սպանել էին հազարավոր հայ երիտասարդ զինվորների, և Թուրքիան հազարավոր իսլամիստ ահաբեկիչներ էր հավաքագրել Սիրիայից՝ Արցախի դեմ կռվելու համար։ Ավելին, Օսմանյան կայսրությունն իրականացրել է 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը, որը թուրքական կառավարությունը դեռևս մեկ դար անց ժխտում է։

Երկրորդ, 2020 թվականի պատերազմից ի վեր Թուրքիան եղել է Ադրբեջանի ռազմական, տնտեսական և քաղաքական հավատարիմ դաշնակիցը։ Էրդողանը մի քանի անգամ այցելել է Ադրբեջան և Արցախ, այդ թվում՝ Շուշի՝ հանդես գալով հակահայկական հայտարարություններով։ Դեռևս հունիսի 13-ին Արցախ կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն է բացելու, ինչը «ուղերձ կլինի աշխարհին և հատկապես Հայաստանին»։ Էրդողանը նման այց էր կատարել 2021 թվականի հունիսի 15-ին, որի ընթացքում նա Ալիևի հետ միասին ստորագրեց Անկարա-Բաքու համատեղ «Շուշիի հռչակագիրը»: Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կհամագործակցի Ադրբեջանի հետ «Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցում»։ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտեց Էրդողանի և Ալիևի այցը Շուշի՝ հայտարարելով, որ «այս սադրիչ գործողությունները պարզորոշ ցույց են տալիս, որ Անկարայի և Բաքվի հայտարարությունները Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կեղծ են և ապակողմնորոշիչ»։

Երրորդ, Հայաստանն ու Թուրքիան վերջին մեկուկես տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են՝ բացելու իրենց ընդհանուր սահմանը «առանց որևէ նախապայմանի»։ Սակայն սահմանը դեռ փակ է, ինչը ցույց է տալիս սահմանը բացելու Թուրքիայի դժկամությունը, եթե Հայաստանը չկատարի որոշակի նախապայմաններ, ինչպիսիք են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելը, Հայաստանից Նախիջևան «միջանցք» թույլ տալը և Երևանում ի պատիվ Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների վրիժառուների հուշարձանի քանդումը։ Թուրքիան անմիջապես արգելեց իր երկնքում հայկական թռիչքները և սպառնաց հետագա քայլերով, եթե հուշարձանը չքանդվի։

Չորրորդ, եթե Փաշինյանը բանիմաց խորհրդականներ ունենար, և լսեր նրանց, նրանք կառաջարկեին, որ ավելի խելամիտ կլինի, եթե Անկարայի երդմնակալությանը իրեն ներկայացնի մեկ այլ պաշտոնյա։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում մուրալը չի բխում Հայաստանի շահերից.
Այդուհանդերձ, վնասը հասցված է, և թուրք պաշտոնյաները բավականաչափ խորամանկ են՝ օգտվելու Փաշինյանի սխալ քայլից։

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումը հունիսի 6-ին մի  խորամանկ նամակ հղեց Կալիֆորնիայի նահանգային ժողովի և Սենատի անդամներին՝ արագորեն օգտվելով հունիսի 3-ին Անկարա կատարած Փաշինյանի այցից՝ վարկաբեկելու Կալիֆորնիայի հայ-ամերիկյան կազմակերպությունների լոբբիստական ջանքերը։
Ահա հատվածներ թուրքական նամակից. «Գրում եմ ձեզ տեղեկացնելու հայ-թուրքական հարաբերությունների դրական զարգացումների մասին, քանի որ տեղյակ եմ, որ դուք հետաքրքրված եք այս հարցում՝ հաշվի առնելով ձեր նախկին հայտարարությունները։ Անցած շաբաթավերջին պատմական պահ է նկատվել հայ-թուրքական ժամանակակից հարաբերություններում: Հունիսի 3-ին Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո երդմնակալության արարողությանը։ Վարչապետի Անկարա կատարած այցի կապակցությամբ նախագահ Էրդողանը հանդիպել է հայ-թուրքական համայնքի նշանավոր անդամների, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդ Մաշալյանի հետ։

Կցում եմ այս այցի ընթացքում արված լուսանկարը, որտեղ պարոն Նախագահը երևում է իր հայ գործընկերոջ՝ պատրիարքի և հայ-թուրքական համայնքի այլ անդամների հետ»:

Այնուհետև թուրքական նամակում ասվում է. «Ես դա ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, քանի որ գիտակցում եմ, որ նման դրական զարգացումները հաճախ անտեսվում են: Փոխարենը, այստեղ՝ Լոս Անջելեսում և Կալիֆորնիայում, գերակշռում է իմ երկրի հանդեպ ատելության հռետորաբանությունը: Այս ասելով, ես հրավիրում եմ ձեզ մտածելու, թե արդյոք այն, ինչ ձեզ ասում են որոշ խմբեր այստեղ՝ Լոս Անջելեսում, համահունչ է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի իրականությանը, թե ոչ։ Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները պատմական ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու համար։ Խնդրում եմ աչք մի փակեք այս ջանքերի վրա»։
Թուրքիայի գլխավոր հյուպատոսն իր նամակը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Ուստի  խնդրում եմ ձեզ այս փաստերը հաշվի առնել ապագայում, երբ դուք որևէ  հայտարարություն կանեք կամ որոշում կընդունեք հայ-թուրքական հարցերի վերաբերյալ: Այս մոտեցումը շատ ավելի նպաստավոր կլինի հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը»:

Ի պատասխան արձագանքելու խնդրանքին՝ Հայաստանում անանուն բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց. «Կատարյալ պատեհապաշտություն։ Դրական զարգացում ընդհանրապես չկա։ Բանակցությունները ոչ մի դրական արդյունք չեն տվել»։

Բարեբախտաբար, Թուրքիայի գլխավոր հյուպատոսի նամակը շատ քիչ ազդեցություն կունենա Կալիֆորնիայի օրենսդիրների վրա: Նա պարզապես գրում է այս նամակը, որպեսզի ցույց տա Անկարայում գտնվող իր շեֆերին, որ ինչ-որ աշխատանք է կատարում։ Կալիֆորնիայի օրենսդիրները չեն պատրաստվում օտարերկրյա դիվանագետի օձի լեզվի խոսքերը վեր դասել Կալիֆորնիայում գտնվող իրենց քաղաքացիների ցանկություններից:

Ենթադրում ենք, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը նմանատիպ նամակ է ուղարկել Կոնգրեսի անդամներին։ Աշխարհի տարբեր երկրների թուրք դիվանագետները, հավանաբար, նույն բանն են արել իրենց երկրներում:

Հայերը չեն կարող թուրք դիվանագետներին մեղադրել այն բանի համար, որ նրանք անում են այն, ինչը ձեռնտու է իրենց երկրին, քանի որ Հայաստանի վարչապետ Փաշինյանն այս հնարավորությունն արծաթե սկուտեղի վրա հրամցրել է Թուրքիային․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}