«Հրապարակ». Լուրջ դժգոհություններ կան առողջապահության և աշխատանքի տեսչական մարմում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից լուրջ դժգոհություններ ենք ստանում՝ պետի ԺՊ Սլավիկ Սարգսյանն իրավիճակին, մեղմ ասած, չի տիրապետում, հիմնարկը ստվերային ղեկավարում և նրա «ոտքի տակը» փորում է տեղակալը՝ Վահագն Գրիգորյանը։ Մարդ, որի մասին համացանցում գրեթե տեղեկատվություն չկա, բայց ամբողջ կյանքում լավ պաշտոններ է զբաղեցրել։ Նա համարվում է Երևանի քաղաքապետի տեղակալ, նախկին սոցապփոխնախարար Ստեփան Մաչյանի հովանավորյալը։
Մաչյանը Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է, նրա շնորհիվ էլ թերևս փոխնախարար էր նշանակվել և հենց այդ ժամանակ էլ Վ․ Գրիգորյանին իր մոտ նախարարությունում աշխատանքի ընդունել՝ որպես Ճանապարհային դեպարտամենտի ղեկավար, իսկ քաղաքապետարան տեղափոխվելուց հետո էլ Գրիգորյանին իր հետ տարել է նախ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, իսկ այս տարվա մարտից՝ տեսչական մարմին։ Վահագն Գրիգորյանը հավակնում է պետի պաշտոնին։
Նա այլ հզոր հովանավոր էլ ունի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նրա կինն է։ Իսկ Թադևոսյանն այս իշխանության «սրտի դատավորներից է»՝ բարձր վստահություն վայելող, չնայած Մարտի 1-ի գործերից հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է։ Լիլիթ Թադևոսյանի 2022թ․ գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Վահագն Գրիգորյանն էլ կա՝ ամուսնու եկամուտներն էլ են ներկայացված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները