Աննախադեպ երեկո Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում՝ նվիրված Պասկալ Սինանյանին
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա աննախադեպ համերգային երեկո, գրքի և CD-ի շնորհանդես՝ նվիրված մեծ հայ Պասկալ Սինանյանին։
Թատրոնից հայտնում են, որ համերգից առաջ՝ ժամը 17:30-ին Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում նախատեսվում է կազմակերպել ճեպազրույց Զոյա Թուխմանովայի հետ:
Համերգը հսկայական ուսումնասիրության արդյունքն է, որն իրականացրել է Զոյա Թուխմանովան՝ Վենետիկի Սուրբ Ղազար հայակական կզղում։ Մխիթարյան միաբանության թույլտվությամբ՝ Թուխմանովան ուսումնասիրել է կղզում գտնվող երաժշտական արխիվը, ծանոթացել արխիվում եղած ստեղծագործողներին, նրանց ստեղծած նյութերին, բանահավաքչական ժառանգությանը և որոշել հայ հասարակությանը ներկայացնել մինչ այս շատերին անծանոթ մի անվան հետ՝ Պասկալ Սինանյան։
Զոյա Թուխմանովան ունի հայ-ռուսական արմատներ, նա Խորհրդային հանրահռչակ կոմպոզիտոր Դավիթ Թուխամովի թոռնուհին է։ Արյան մեջ կրելով երաժշտության և հայկականության հանդեպ անմնացորդ սերը, Թոխմանովան իրականություն է դարձրել այս կարևոր գիտական աշխատանքը՝ անհայտ, բայց հսկայական ժառանգություն թողած Պասկալ Սինանյանի ստեղծագործությունները, կյանքի նվիրումը պեղել է արխիվից և վերադարձնում է իր ժողովրդին, ներկայացնում երաժշտասեր հասարակությանը։
Պասկալ Սինանյանին նվիրված համերգ արդեն իսկ ներկայացվել է Իտալիայում և բարձր գնահատանքի արժանացել իտալացի երաժշտասերների կողմից։
Թուխմանովան ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետը, նույն հաջողությամբ ավարտել է Վենետիկում գտնվող «Բենեդետտո Մարչելլո» կորնսերվատորիայի երգչախմբային երաժշտության և դիրիժորության ֆակուլտետը։
Աշխատել և համագործակցել է աշխարհահռճակ երաժիշտների հետ։ Չորս տարի աշխատելով Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում, վերադարձել է Վենետիկ, որտեղ ղեկավարն է երկու երգչախմբերի, աշխատում է Վենետիկի Սան Մարկո եկեղեցու երաժշտական բաժնում։
Գրքի և CD-ի ստեղծման հովանավորն է «Հայոգի» հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան