Սեյսմոլոգ. Բաքվում ցնցումները կշարունակվեն
Ստորգետնյա ցմցումները Բաքվում կշարունակվեն։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի Սեյսմոլոգիական կենտրոնի ղեկավար Կուրբան Եթիրմիշլին։
Նա միաժամանակ նշել է, որ միաժամանակ ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա։
Հիշեցնենք, որ Կասպից ծովում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:01-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք: Ցնցումները բավական ուժգին զգացվել են Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ շրջաններում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բաքվում ծառայության մեջ ներգրավել են շտապ օգնության 125 բրիգադ։
Հարակից հրապարակումներ`
- «Տեսնես Նիկոլն Ադրբեջան հումանիտար օգնություն ուղարկելու պատրաստություն տեսե՞լ է արդեն»
- Էլիբեգովա. Ադրբեջանցի փորձագետները դեռ 10-15 տարի առաջ ահազանգում էին, որ ծովում երկրաշարժերը իրենց իշխանության ագահության արդյունք են
- Երկրաշարժից հետո Բաքվի բնակիչները շարունակում են մնալ փողոցներում՝ վախենալով կրկնակի ցնցումներից
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում