Դատախազներն ու Դատախազության աշխատակիցները պարգևատրվել են
Աննա Վարդապետյանը Դատախազության կազմավորման 105-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա առթիվ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար մի խումբ դատախազների պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ հոբելյանական մեդալով», «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, հուշանվեր ժամացույցով: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։
«Գլխավոր դատախազի հրամաններով մի խումբ դատախազների, Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, մեկ դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Ծովակալ Իսակով» մեդալով է պարգևատրվել Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արամ Ամիրյանը: «Ռազմական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Հայկ Ռափյանը, նույն բաժնի դատախազներ Գրիգոր Մղդեսյանը և Գոհար Ադոնցը, Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արմինե Հարությունյանը և նույն բաժնի դատախազ Ալինա Թումանյանը, Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանը և դատախազ Նարեկ Ավետիսյանը, Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արծրուն Խաչատրյանը և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազ Պետրոս Հարությունյանը:
ՀՀ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը և վարչության դատախազ Հրանտ Ներսիսյանը, Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նարեկ Խաչատրյանը, Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Մարատ Հակոբյանը, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյանը և Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Մկրտչյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հրամանով արժեքավոր նվեր՝ ժամացույցով, պարգևատրվել են Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Օսեյանը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Վահե Սամսոնյանը:
Պատվոգրով են պարգևատրվել նաև Գլխավոր դատախազության տնտեսական գորունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լալա Առաքելյանը,Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արթուր Զաքարյանը, Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինկանության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վարդան Պողոսյանը և Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա