Փակեք այդ թեման, այդպիսի բան չկա. Վարդան Օսկանյան
«Ես կարծում եմ, որ ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել նրան, որ մենք կարողանանք հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նման փաստաթուղթ չստորագրի, կարծում եմ՝ արժի դրան մասնակցել»,-ՀայաՔվեին միանալուց հետո հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա կարծիքով՝ նախաձեռոնթյունը կարևոր է իշխանություններին և միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղելու համար, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ընդունել այն, ինչ այսօր իշխանությունները փորձում են անել:
Օսկանյանի խոսքով՝ հակառակ նրան, որ ՀՀ բնակչության 50 %-ից ավելին դեմ է ցանկացած կարգավիճակով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս տեսնելուն, իշխանություններն այդ կարծիքը առհամարհում են:
«Նման նախաձեռնությունները, որոնք օրենքի ուժով կպարտադրեն քրեականանցելով նման փաստաթուղթ ստորագրելը, ես կարծում եմ, որ կարևոր նախաձեռնություն է»,-ասաց Օսկանյանը և կոչ արեց բոլորին միանալ ՀայաՔվեին:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, թե Քի-Վեստում ճանաչվել է Արցախն Ադրբեջանի կազմում, քանի որ խոսք է գնացել տարածքների փոխանակման մասին՝ Օսկանյանն ասաց, որ ԱԺ քննիչ հանձնաժողոում Փաշինյանի երկու ելույթները չի լսել, այլ լրահոսից իմացել է, թե ինչ է ասել:
«ՀՀ որևէ նախկին նախագահ, իշխանություն, երբեք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչ տարբեր մեկնաբանություններ կանի, այդպիսի բան չի եղել: Փաշինյանն առաջին ՀՀ ղեկավարն է, որ նման բան է ասել և հիմա փորձում է այն ֆորմալիզացնել՝ ստորգրելով համապատասխան փաստաթղթեր: Ուղղակի, այն այսօր պետք է թույլ չտալ, այն կլինի մեծ սխալ և այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»,-հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարարը:
Նա հայտնեց, որ կա այլընտրանք այն ամեն ինչին, ինչ փաշինյանը փորձում է անել:
«Ասում են պատերազմն անխուսափելի էր: Ոչ թե պատերազմն անխուսափելի չէր, այլ բացառված էր, պատերազմը Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով: Այստեղ ինձ համար երկու կարծիք չկա, ես ուղղակի վստահ ու համոզված եմ դրանում և դրա փաստերն, կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է»,-ասաց Օսկանյանը և շեշտեց, որ այսօր էլ նույն ձևով ասում է այլընտրանք չկա, բայց այն, ինչ փորձում է անել, դրան այլընտարնք միանշանակ կա:
«Պետք է վերանայվի այն նախապայմանը, թե իբր այն, ինչ այսօր կատարվում է, միջազգային հանրության ցանկությունն է, պարտադրանքն է և այդ ամենն արվում է նրանց ճնշման տակ»,-նկատեց Օսկանյանը և կարծիք հայտնեց, որ այդ ենթադրությունը պետք է ամբողջությամբ վերանայել:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը ցանկանում է ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը, բայց նրան չի հետաքրքրում, թե ինչպես, նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացվել է՝ հեշտ ճանապարհով:
«Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելը: Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով կաջակցի Փաշինյանին, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի: Հավատացեք, այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին՝ միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշման փոփոխություն կլինի»,-ասաց նա և խնդրեց 100% լիազորությամբ դիվանագետների խումբ, որն ինքը պատրաս է ղեկավարել և 3 ամսում կտրուկ փոփոխություն կլինի բանակցություններում, բայց մեկ պայմանով՝ այդ ընթացքում Փաշինյանը պետք է լռի և ոչ մի ելույթ չունենա:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյան. Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ
- Օսկանյանին հրավիրում ենք, ասում է՝ Փաշինյանի ձեռքերը պետք է բռնել, ես էլ ասում եմ՝ քո ոտքը բռնենք, որ դու չփախնես. Անդրանիկ Քոչարյան
- Վարդան Օսկանյանը լինի, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը, չեն կարող չգալ․ Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան