
«Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նիստեր են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ կվերսկսի իր աշխատանքը, ԱԺ արտահերթ նիստեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Թե ինչ հարցեր են լինելու օրակարգում, ադ մասին ՔՊ-ականները մեզ ասացին, որ դեռ հստակեցված չէ. նախորդ նստաշրջանից օրենքի նախագծեր են մնացել, որոնք չեն հասցրել քննարկել, դրանք կքննարկեն հաջորդ շաբաթ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի վարելու նիստը, նա գործուղման է լինելու այդ ընթացքում. ԱԺ նախագահի փոխարեն՝ նիստերը կվարի փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Թերևս սա կլինի այս ամռան վերջին արտահերթ նստաշրջանը, եթե, իհարկե, հրատապ հարցեր չառաջանան:
ՔՊ-ականները կփորձեն ավարտին հասցնել օրենքի նախագծերի քննարկումները, քանի որ առջևում թեժ ամառ է սպասվում, իշխանականներն արդեն ողջ ռեսուրսով կանցնեն ավագանու ընտրությունների քարոզարշավի գործին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին