Ավետիք Չալաբյան. Մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է.
«Մենք բազմաթիվ հարցեր ենք ստանում, թե երբ է հնարավոր լինելու «ՀայաՔվե»-ին մասնակցել մարզերում: Ուրախությամբ տեղյակ եմ պահում, որ վերջին երկու օրվա ընթացքում, մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը հետևյալ բնակավայրերում՝
Գյումրի (Շիրակի մարզ)
Վանաձոր (Լոռվա մարզ)
Կապան (Սյունիքի մարզ)
Տաթև (Սյունիքի մարզ)
Աբովյան (Կոտայքի մարզ)
Մասիս (Արարատի մարզ)
Արմավիր (Արմավիրի մարզ)։
Բոլոր այս բնակավայրերում, դուք արդեն կարող եք քվեարկել: Եթե դուք ցանկանում եք, որ մենք գանք նաև այլ բնակավայրեր, կապվեք մեր հետ, միասին փորձենք կազմակերպել մեր աշխատանքը: Բոլորին հաջողություն եմ ցանկանում»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր որդիների կորուստը կիմաստավորվի միայն ազատ Արցախով. «Որդիների Կանչ» ՀԿ -ն միացավ ՀայաՔվե ստորագրահավաքին
- Այս արատավոր պատմական ընթացքը պետք է կանգնեցել․ Արսեն Ջուլֆալակյանը միացել է «Հայաքվե»-ին
- Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ ՀայաՔվեին
- «Հայաքվե»-ին կարող են միանալ ևս երեք քաղաքում
- Վանեցյան. Կոչ եմ անում միանալ «Հայաքվե»-ին՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Չալաբյան. «Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը
- Կարո՞ղ են իշխանությունները խանգարել Հայաքվեին՝ պատասխանում է Մենուա Սողոմոնյանը
- «Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան