Եթե մենք գնանք հանձնելու ճանապարհով, ապա վաղը կհանձնվեն Իջևանը, Բերդը, Նոյեմբերյանը․․․ ․Չալաբյան
«Մենք նույնիսկ ուշացած ենք ձեռնարկել «Հայաքվե»-ն։ Պետք է շուտ հասկանայինք, որ մենք՝ քաղաքացիներս, պետք է երկրի ճակատագիրը վերցնեինք մեր ձեռքը։Չպետք է հույս դնենք «փրկիչների» վրա կամ ԱՄՆ, ՌԴ պետք է մեզ օգնի»,- Տավուշում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանը ներկաներին հարց տվեց․ «Մենք պետք է ապրենք ազգային պետությունո՞ւմ, թե՞ ոչ։ Այսօրվա վարչապետն ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՝ ներառյալ Արցախը։ Սա ֆունդամենտալ հարց է՝ արդյո՞ք Արցախը Ադրբեջանի մաս է, թե հայկական հայրենիքի մաս»։
Նրա խոսքով, եթե մենք գնանք Արցախը հանձնելու ճանապարհով, ապա վաղը կհանձնվեն Իջևանը, Բերդը, Նոյեմբերյանը և ողջ երկիրը․ «Որովհետև հայն ամբողջ աշխարհում կկորցին հարգանքը։ Մեզ կվերաբերվեն այնպես, ասես անողնաշար ժողովուրդ ենք»։
Անդրադառնալով միջազգային հանրության հայտարարություններին, Չալաբյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ արտաքին խաղաղացողներից ոչ ոք առաջինը չի ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է․ «Առաջինն այդ մասին ասել է ՀՀ իշխանությունը։ Հիմա հարց՝ ինչո՞ւ եք խոսում դրա մասին, հարցրե՞լ եք ժողովրդին»։
Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնության անդամներն այսօր Տավուշի մարզում հանդիպել են բնակիչներին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Չկորցնենք Արցախը, ինչպես ժամանակին կորցրեցինք Նախիջևանը»․ «Հայաքվե»-ն Տավուշում է
- Ողջունում ենք «Հայաքվեի» նախաձեռնությունը․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում