Մենք հետամուտ ենք լինում այդ համայնքապետերին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին.Արամ Օրբելյան
«Ստորագրահավաքի մեկնարկին արդեն իսկ հանդիպել ենք խոչընդոտ-հանցագործությունների դրսևորումների: Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանների ղեկավարները սկզբում մերժել են, հետո ուշացումով են թուլատրել, բայց հիմա գործընթացն տեղի է ուենում»,- «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ անդրադառնալով «ՀայաՔվեի» ստորագրահավաքին՝ ասաց նախաձեռնության անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը:
Փաստաբանը հայտարարեց, որ այդ պահի դրությամբ 4 համայնք դեռևս մերժում են տեղ և ներկայացուցիչ տրամադրել «Հայաքվեի» ստորագրահավաքը կազմակերպելու համար, որոնցից երկուսը՝ Դիլիջանն ու Սիսիանն են, մյուս երկուսն էլ խոստացավ ճշտել:
«Հիմա մենք հետամուտ ենք լինում այդ համայնքապետերին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին»,-հայտարարեց Օրբելյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա