Ողջունում ենք «Հայաքվեի» նախաձեռնությունը․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում համազգային համախմբմանն ու միասնականության դրսևորմանը: Այս մասին նշված է շարժման տարածած հաղորդագրությունում։
««Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը,- ասվոմ է հանային շարժման հաղորդագրության մեջ․
Ցավով ենք փաստում, որ նման նախաձեռնության առիթը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականությունն է, որը Արցախը տանում է կործանման։
«Հայաքվե»-ն այդ սպառնալիքը իրավական ճանապարհով չեզոքացնելու կարևոր գործընթաց է, որում հաջողելու համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունը:
Շարժումը ողջունում և «Հայաքվե»-ին աջակցելու կոչ է հղում ՀՀ տարածքում բնակվող բոլոր արցախցիներին, ծագումով արցախցի բոլոր ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր մարզերում ու մայրաքաղաք Երևանում ապրողներին․
«Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը 100 տարի անց սպառնում է կրկնվել նաև Արևելյան Հայաստանում և այն կասեցնելու ճանապարհին Արցախը գլխավոր, բայց միակ փորձությունը չէ, մենք իրավունք չունենք կրկնելու 20-րդ դարասկզբի մեր պառակտվածության ու հատվածականության սխալները:
Խոնարհվելով մեր հերոսացած նահատակների հիշատակի առջև,
Հանուն պաշարված Արցախում պայքարը շարունակող 120 հազար հայերի,
Ասում ենք՝ Արի՛, ստորագրի՛ր և պաշտպանի՛ր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջարկած օրենսդրական նախագիծը»,- նշվում է շարժման հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները ողջունում են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը. հայտարարություն
- Ավետիք Չալաբյան. Մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը
- Մեր որդիների կորուստը կիմաստավորվի միայն ազատ Արցախով. «Որդիների Կանչ» ՀԿ -ն միացավ ՀայաՔվե ստորագրահավաքին
- Այս արատավոր պատմական ընթացքը պետք է կանգնեցել․ Արսեն Ջուլֆալակյանը միացել է «Հայաքվե»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան