Հենրիխ Դանիելյանը՝ գլխավոր դատախազին. Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը
«Նիկոլ, դավաճան», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին». Այս ու այլ բացականչություններով երթ իրականացվեց դեպի Գլխավոր դատախազության շենք։
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը, հեռակա դիմելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին, ասաց. «Դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով։ Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը, որ Դուք չմասնակցեք թուրք-ադրբեջանական տանդեմի ծառաների և դավաճանների այս քայլերին։ Մենք չենք լռելու, պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք։ Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա խոսում է մեր միջոցով»։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ուզում է վերջնական քայլեր ձեռնարկի, որպեսզի հանձնի Արցախի մնացած հատվածն ու Հայաստանն ու Արցախնը տանի վերջնական կապիտուլյացիայի։
«Մենք այստեղ են, որ ասենք՝ չենք լռելու, ասելու ենք իրականությունը ձեր մասին։ Տիկին գլխավոր դատախազ, խորհուրդ եմ տալիս Ձեզ, չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք, որը ապազգային և դավադիր քայլեր է իրականացնում։ Ես ուզում եմ վստահեցնել, որ արդարաությունը վերականգնվելու է, Հայաստանն ու Արցախն իրական ապագա են ունենալու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Չենք լռելու»․ ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում ՝ ի աջակցություն Արմեն Աշոտյանի
- Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- Քաղբանտարկյալ լինելու համար կարևոր է, որ քրեական վարույթը լինի քաղաքական գործունեության համար.ՀՀ ՄԻՊ-ը՝ Աշոտյանի գործի մասին
- Այդ ո՞ւր՝ առանց պատիվ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
- Փաստաբան. 145 ժամ անց պաշտպանության կողմին չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
- Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների նախաձեռնությանը միացել է 309 հանրային գործիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան