«Չկորցնենք Արցախը, ինչպես ժամանակին կորցրեցինք Նախիջևանը»․ «Հայաքվե»-ն Տավուշում է
«Հայաքվե»-ն Տավուշի մարզում է։ Նախաձեռնության անդամները հանդիպում են բնակիչներին և մանրամասն ներկայացնում,թե ինչու պետք է միանալ «Հայաքավե»-ին։
«Մենք ունենք Արցախ։ 1988թ․-ի շարժման մասնակից եմ։ Բոլորիս միակ ցանկությունը այն է, որպեսզի Արցախը միանա մեզ։ Չկորցնենք Արցախը, ինչպես ժամանակին կորցրեցինք Նախիջևանը։ Այդ փոքրիկ հողակտորը, որը մեր հայրենիքի մարմնի մասն է՝ սիրտը կամ թոքերը, այսօր հեշտությամբ հանգիստ պոկում են այդ մասնիկը , որ տան, այդպես չի կարող լինել։ Միակ ուժը, որը կարող է այդ մարդկանց ձեռքը բռնել՝ մեր ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին, որը կարող է ասել՝ համաձայն չենք»,- Տավուշում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Նրա խոսքով՝ չկարողացանք կանխել պատերազմը, կորցրեցինք հայրենիքի մի մասը, իսկ այսօր են հենց այնպես ուզում ենք թշնամուն փոխանցել մյուս մասը։
«Ինչո՞ւ․․․ Ինչո՞ւ պետք է հանգիստ մեր հայրենիքը տրվի թշնամուն։ Հայաքվեի բուն նպատակը կայանում է դրանում, որպեսզի առաջին անգամ մենք օգտվենք սահմանադրությամբ մեզ տրված իրավունքից և ասենք մեր «ոչ»-ը։ Եվ հետո՝ դադապարտելի է և պետք է հասկանան, թեկուզ վաղը մյուս օրն իրենց տեղը եկողները, որ չի՛ կարելի մի գրչի հարվածով հայրենիք տալ։ Այսօր եկել ենք հասել նրան, որ մարդիկ փորձ են անում «կպնել» սրբություններին՝ Արարատ լեռանը»,- ասաց Թոխատյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։