«Հրապարակ». ԱԺ գործուղումներից տպավորություն է ստեղծվում, որ արձակուրդներն ավելի վաղ են մեկնարկելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Ազգային ժողովում արձակուրդները սկսվում են հուլիսի 16-ից, սակայն խորհրդարանականների գործուղումներից տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի վաղ է մեկնարկելու, որ պատգամավորները բյուջեի հաշվին իրենց արձակուրդը վայելեն։
Օրինակ, համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, աշխատանքային այցով հուլիսի 7-9-ը Ավինյոն, Մարսել, Բանդոլ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ու ընդդիմադիր Արմեն Ռուստամյանը։
Թե սա ինչ աշխատանքային այց է՝ նման խայտաբղետ կազմով, ոչ մի խոսք։ Ի դեպ, խորհրդարանում արդեն արձակուրդային մթնոլորտ է, եւ կարելի է հաշված պատգամավորների այնտեղ տեսնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները