Սահմանադրության ընդունման տարելիցից երկու օր առաջ՝ հուլիսի 3-ին տեղի ունեցածը համարում եմ դատկան իշխանության վախճանի օր. Ռուբեն Մելիքյան
«Մեր լեզվամտածողության մեջ սահմանադրականությունը շահեկանորեն տարբերվում է շատ այլ լեզուներից, քանի որ մեր մոտ շատ ուրույն սահման դնելու գաղափարն է»,-«Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ հայերի մոտ Սահմանադրության գործածության տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ հայաստանում սահմանադրականությունը սահմաններ դնելն է՝ պետական իշխանությունների առաջ և քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում:
«Բայց բուն սահմանադրականությունը վերաբերում է պետություն -քաղաքացի տիրույթին և պետական իշխանության տարբեր ինստիտուտների միջև սահմանին»,-հայտարարեց Մելիքյանը և շեշտեց, որ այսօր սահմանադրականության խնդիր կա, քանի որ այդ սահմանները ջնջվում են:
Իրավապաշտպանը նկատեց, որ ՀայաՔվեի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի հնարավորությունը տրվել է Սահմանադրության վերջին փոփոխված տարբերակը:
Նա նաև հիշեցրեց, որ երկու տարի առաջ ՍԴ-ն իր որոշմամբ հասատեց, որ ինչպես Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներն են անփոփոխելոի, այնպես էլ Նախաբանը և դիտարկեց ներկա իրողություները:
«Հայաստանը հազարամյակների ընթացքում երբեք որակյալ դատական համակարգ չի ունեցել»,-հայտարարեց Ռուբեն Մելիքյանը և, կարծիք հայտնելով որ իրավիճակը դեպի լավը սկսեց փոխվել 2012-13 թթ., հայտարարեց, թե կայացող դատական համակարգը փլուզեց նոր իշխանությունը՝ 2018 թվականից գալով իշխանության, իսկ ԲԴԽ-ի վերջին՝ հրապարակային նիստի փակման դեպքը, համարեց դատկան իշխանության վախճանի օր, բայց հույս հայտնեց, որ այն վերջնական չի կործանվի:
Հարակից հրապարակումներ`
- Այլընտրանքային նախագծեր. Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր
- Այլընտրանքային նախագծեր. Հսկայական ռիսկերով չհաշվարկված գաղափար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին