Ստոլտենբերգը ևս 1 տարով կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա ևս մեկ տարի՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգել իմ ժամկետը գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը», - գրել է նա Twitter-ի իր էջում:
Ինչպես ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, այդ որոշումը պաշտոնապես կհաստատվի Վիլնյուսի գագաթնաժողովում:
«2023 թվականի հուլիսի 4-ին ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել են երկարաձգել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը ևս մեկ տարով ՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը: Այդ որոշումը կհաստատեն ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարները Վիլնյուսում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,- նշվում է հայտարարությունում։
Ստոլտենբերգը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն DPA գործակալությանը հայտնել էր, որ Ստոլտենբերգը մտադիր չէ երկարաձգել իր լիազորությունների ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան