Վթարի հետևանքով տուժած ըմբշամարտիկ երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած երեխաներից մեկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: ԲԿ-ից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, որին վտանգ այլևս չի սպառնում:
Մյուս տուժածը շարունակում է մնալ բուժկենտրոնում, նրա մոտ նույնպես նկատվում է լավացում, բուժման պրոցեսում կա դրական դինամիկա: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց էին բախվել Գառնի գյուղի 42-ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն ID 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետեւանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի բժշկական հաստատություններ։
«Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս էին եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան