Վստահ ենք՝ Վլադիմիր Գասպարյանն արդարացվելու է․ Հայտարարություն
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ, որում ասվում է․
«Այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտ և երկու դրվագներով նոր մեղադրանքներ ուղարկեց դատարան: Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի արդյունք:
Մենք այս քրեական հետապնդումը չենք դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ առկա է եղել օրենքով նախատեսված զեկուցագիր, որի հիման վրա իրականացվում են իրավական գործընթացներ: Մենք վստահ ենք՝ Վլադիմիր Գասպարյանն արդարացվելու է, իսկ զեկուցագիրը ներկայացրած անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության՝ սուտ մատնություն կատարելու համար: Մենք խախտում ենք հայտարարված լռությունը, քանի որ այն ստեղծել է սխալ ընկալումներ հանրության շրջանում և պարբերաբար հանդես ենք գալու հրապարակումներով:
Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանը Վլադիմիր Գասպարյանի գործով վկաներից մեկին բերման կենթարկի
- Ի դեպ, արդեն շատ եմ խոսում. Վլադիմիր Գասպարյանը՝ իրեն տուն նվիրած սանիկներին օգնելու մասին
- Վլադիմիր Գասպարյան. Բացարձակապես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքը
- «Հրապարակ». Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը վաճառել
- Փաստաբաններ. Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին