Վրաստանում վիրավորական են համարում Սաակաշվիլուն վերադարձնելու Ուկրաինայի պահանջը
Ուկրաինական իշխանությունների պահանջը՝ հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը պատիժ է կրում իր հայրենիքում, վրացական կողմի համար վիրավորական է։ ՏԱՍՍ-ը հայտնու է, որ այդ մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկվա քայլին, որը կապված էր Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ապա ես չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ այն պարզ պատճառով, որ դա վերաբերում է պատերազմող երկրի նախագահին, ուկրաինական իշխանությունների դիրքորոշումն, իհարկե, վիրավորական է»,-ասել է նա։
Ինչպես պարզաբանել է Կոբախիձեն, ուկրաինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են եղել 2021 թվականին Սաակաշվիլիին Վրաստան տեղափոխելու մեջ, և երբ երկրի նույն ղեկավարությունը պահանջում է նրա վերադարձը, այն վիրավորական է։
Զելենսկին ավելի վաղ հանձնարարել էր ԱԳՆ-ին զանգահարել Վրաստանի դեսպանին և կարգադրել 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։ Նա կրկին կոչ է արել Թբիլիսիին Սաակաշվիլուն, ով Ուկրաինայի քաղաքացի է, բուժման նպատակով Կիև տեղափոխել։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի գործընկերները պետք է պաշտպանեն Սաակաշվիլուն՝ նրա կյանքը փրկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել է կարգադրել Վրաստանի դեսպանին 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից
- Սաակաշվիլին տեսակապով մասնակցել է դատավարությանը
- Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Georgian Airways-ի նկատմամբ
- Պուտինի հրամանով ինձ «գերեվարող» ու խոշտանգողներն անպայման ամաչելու են․ Սաակաշվիլի
- Վրաստանից հայտնել են, թե երբ Սաակաշվիլին կվերադառնա բանտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան