Տիգրան Աբրահամյան. «Արցախն Ադրբեջանն է» ասողները վաղը կարող են իրենց ընտանիքի անդամին հանձնել թշնամուն
«Արմեն Աշոտյանին կալանավորելուն զուգահեռ կարևոր գործընթացներ են տեղի ունենում մեր շուրջ»,-Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական գործիչ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, Աշոտյանի ձերբակալման հենց նույն օրն ադրբեջանցիները տոտալ բլոկադայի ենթարկեցին Արցախի Հանրապետությունը, հունիսի 15-ից Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ վառելիք, պարեն որևէ ծավալով չեն մտում։
«Արցախը 205 օր է՝ շրջափակման մեջ է, բայց այդ ընթացքում ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչը կարողանում էին որոշակի քանակությամբ պարեն հասցնել Արցախ։ Իսկ այս ընթացքում Հայաստանի իշխանությունները սկսել են մարդաորս, զինվորական, քաղաքական գործիչների, պարզապես գիտակից մարդկանց նկատմամբ, որոնք սկզբունքային են, Նիկոլի ու նիկոլանմաների դեմքին ասում են այն, ինչ մտածում են, այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց ջանքներն ուղղել են այս իշխանությունների ոչ հայանպաստ քաղաքականության դեմ»,-ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով «Արցախն Ադրբեջան է» հայտարարության հեղինակներին՝ Աբրահամյանն ընդգծեց, դրանք այն մարդիկ են, որոնք վաղն իրենց ընտանիքի անդամին կարող են հանձնել թշնամուն։
«Բոլոր այն մարդիկ, որոնք ծառայում են այս իշխանությանը, բոլորը օգնում են Արցախի և Հայաստանի հանձնմանը»,-ասաց Աբրահամյնաը, այդ թվում ընդգծելով, այն իրավապահ մարմինները, որոնք մասնակցել են շինծու քրեական գործեր կարելուն՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատական համակարգը, դատախազությունը և այլն, հավասարապես պատասխանատու են իշխանության դավաճանական գործողությունների համար։
«Աշոտյանը քաղաքական դաշի մարտիկներից է, պայքար տվող տղա է, ապացուցել է իր կյանքով, կենսագրությամբ։ Այստեղ գտնվող մարդիկ եկել են՝ ասելու, որ պատրաստ են շարունակելու նրա գիծը։ Ազատություն Արմեն Աշոտյանին»,-խոսքն ամփոփեց Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Դանիելյանը՝ գլխավոր դատախազին. Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը
- «Չենք լռելու»․ ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում ՝ ի աջակցություն Արմեն Աշոտյանի
- Այդ ո՞ւր՝ առանց պատիվ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան