Երկրաշարժից հետո Բաքվի բնակիչները շարունակում են մնալ փողոցներում՝ վախենալով կրկնակի ցնցումներից
Բաքվի բնակիչները հուլիսի 3-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո մնացել են փողոցներում՝ վախենալով կրկնակի ցնցումներից, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը:
Նշենք, որ Կասպից ծովում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:01-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք:
Ցնցումները բավական ուժգին զգացվել են Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ շրջաններում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին