Արձագանք Պապոյանին. «Միջակություն ջան, ՀայաՔվեին մասնակցող քաղաքացիները քո պատկերացրած պրիմիտիվներից չեն»
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանին.
«Ներողություն եմ խնդրում, որ էս ճամբարափոխ միջակության խոսքն եմ էստեղ դնում, բայց մի հատ նայեք սրանց պարզունակ թեզերին. «Հայաքվեն պատերազմ է բերում»։ Պայմանավորված պատերազմ բերողները , երկիրը պատերազմի մեջ պահողները, 120 հազար մարդուն սովի մատնողները Հայաքվեին են մեղադրում պատերազմի մեջ։ Նախկինները, ռուսները, միջազգային հանրությունը... «մեղավորների» շարքին ավելացավ նաև ՀայաՔվե-ն։
Մեկ էլ մի պարզունակ տրյուկ է օգտագործում. ՀայաՔվե-ն ներկայացնում է իբրև խորհրդարանական ընդդիմության պրոյեկտ , որ ժողովրդին նորից նույն ծեծված թեման հրամցնի...
Քանի որ անձամբ ծանոթ չեմ սրա հետ, ապա խնդրում եմ հորդորս փոխանցել ինչ-որ կերպ. «Միջակություն ջան, #ՀայաՔվե-ին մասնակցող քաղաքացիները քո պատկերացրած պրիմիտիվներից չեն։ Այլ հարց է, որ Հայաքվեից ահաբեկված շեֆդ իր շեֆին խնդրի, որ մի հերթական ագրեսիա անի, որ փորձեք վախի մթնոլորտ ստեղծել։ Բայց դա էլ չի օգնելու ձեզ։ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնում. ձեզ էլ, ձեր ադրբեջանցի շեֆերին էլ գրողի ծոցն է ուղարկելու։ Չեք կարողանալու ադրբեջանական սվիններով պահել ձեր խղճուկ իշխանությունը։ Իսկ անձամբ դու ավելի լավ է մտածես հերթական անգամ ճամբարդ լքելու մասին, որքան շուտ, այնքան քեզ ու մեզ համար լավ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան