
Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Արցախում 2023 թվականի առաջին կիսամյակում ծնունդների թիվը գերազանցել է մահացության դեպքերը, ընդ որում՝ բնական աճը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ծնված երեխաների 51,5 տոկոսը տղաներ են, իսկ 48,5 տոկոսը՝ աղջիկներ:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նվազել է գրանցված ամուսնությունների ու ամուսնալուծությունների թիվը: