Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են Բաղրամյան պողոտա
«2018թ․-ին այս հրապարակում մարդիկ դարձան մեծ խաբեության զոհ։ Մարդկանց խաբել են ավելի լավ երկրում ապրելու հեռանկարով, բայց տիրացել են մարդկանց վստահությանը, ժողովրդի օրինական իշխանությանը և այդ իշխանությունը ծառայեցրել մեր թշնամիների շահերին՝ զոհելով մեր ժողովրդի զավակներին, զինվորականներին ու կամավորականներին։ Եռագույնը ժամանակին ծածանվել է հայկական բարձունքներում, Շուշիում, այսօր այն ծածանվում է Եռաբլուրում, տարբեր քաղաքների ու գյուղերի գերեզմաններում մեր զինվորների գերեզմանների վրա»,- Հանրապետության հրապարակում մեկնարկած հավաքի ընթացքում հայտարարեց հավաքի նախաձեռնող Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այդ ամենն իրականացրել է մեկ մարդու կողմից և այդ մեկ մարդն ունի հավիտենական անուն՝ հայրենիքի գող։
«Այդ հայրենիքի գողը կառավարական նստատեղից տեղափոխվել է Բաղրամյան 26, քանի որ իր կյանքի պայմանների հերթական բարելավման համար իրականացնում է վերանորոգում։ Դրա համար, այսօր ելույթներ չկան, այս երկու տարվա ընթացքում ամեն ինչ ասվել է և մարդիկ ակնկալում են մեզանից կոնկրետ գործողություններ։ Ես ակնկալում եմ, որ մենք այսօր և վաղը կանենք կոնկրետ գործողություններ»,- ասաց Ղաղարյանը։
Նա տեղեկացրեց, որ Հանրապետության հրապարակում կազմակակերպվել է համերգ, օդում թռչում է ուղաթիռ, տարբեր շքերթներ են գալիս Ազատության հրապարակից, որնց հետ իրենք կապ չունեն և չեն կազմակերպել։
Հանրապետության հրապարակում կոչեր հնչելուց հետո, հավաքի ավարտին մասնակիցները երթ իրականացրեցին՝ շարժվելով Ամիրյան-Մաշտոց-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտայով։
Հավաքի մասնակիցները կոչեր ունեն ասելու նաև Սահմանադրական դատարանի, ԱԺ-ի և Բաղրամյան 26 առջև։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետականության կորստին մնացել է մեկ քայլ․ Նաիրա Զոհրաբյան
- Նիկոլ Փաշինյանը սահմանադրության ամենամեծ խախտողն է․ Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում