Իսրայելական ստորաբաժանումները լքում են պաղեստինցի փախստականների Ջենին ճամբարը
Իսրայելական ստորաբաժանումները լքել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին փախստականների ճամբարը, այնտեղ գործողությունն ավարտվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
«Ստորաբաժանումները լքել են Ջենինի ճամբարը»,-ասել է բանակի աղբյուրը։ Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք երկուշաբթի գիշերը իսրայելցի զինվորականների կողմից սկսված հակաահաբեկչական գործողությունն ավարտվե՞լ է։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի երեկոյան ասել է, որ զինվորականները երկօրյա գործողության ընթացքում վերացրել են Ջենինում « պայթուցիկների արտադրության տեղամասը»։ Նույն օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց այդ քաղաքում զինվորականներին հանձնարարված առաջադրանքների մոտալուտ ավարտի մասին՝ նշելով, որ «Ջենինի լայնածավալ գործողությունը մեկանգամյա իրադարձություն չէ»։ Վերջին անգամ Իսրայելի պաշտպանության բանակը պաղեստինյան այս քաղաքում լայնածավալ գործողություն է իրականացրել հունիսի 19-ին, այն ժամանակ ռեյդի նպատակը հետախուզվողներին կալանավորելն էր։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է Ջենինում պայթուցիկների ստորգետնյա պահեստների և երկու շտաբի ոչնչացման մասին
- Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է ուժ կիրառել Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար
- Իսրայելում Գազայի հատվածից արձակած հրթիռի հարվածի հետևանքով տարեց հայ կին է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան