«Հաց բերող երբ ասեք, այս տղաներին հիշեք»
Տեր Նշան քահանա Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սյունիքից առևանգված հայ զինվորիներին հաց տանող երկու զինծառայողների լուսանկարն ու գրել.
«««Հաց բերող» երբ ասէք, այս տղաներին յիշէք` Յարութիւն Յովագիմեան եւ Կարեն Ղազարեան..
Իրենք մարտական հենակէտ` խրամատում եղող հայ զինական տղաներին հաց տանելուց առեւանգուեցին մեզ համար այլ խորհուրդ ունեցող մայիս 26-ին, իսկ հիմայ ահաբեկչի մեղադրանքով դատական ընթացքը մեզ համար խորհրդանշական Սումգայիթում է...
Սուրբ Գրքում Տոբիթը կեանքը վտանգելով անթաղ մարմիններն էր յանձնում հողին, ինչի համար Աստծոյ հրեշտակը օգնեց թէ' նրա զաւակ Տուբիին օտար ճամփեքին, թէ' հէնց Տոբիթին` բժշկելով կուրացած աչքերը։
Ես հաւատում եմ, որ հաց տանող տղաներին էլ Աստծոյ հրեշտակը պիտի օգնի օտարութեան եւ գերութեան մէջ` բժշկելով հայրերի սերունդի հոգեւոր կուրութիւնը...»։
Հարակից հրապարակումներ`
- Առևանգված հայ զինծառայողների դատը՝ Սումգայիթում
- Սումգայիթում դատում են Սյունիքից առևանգած զինծառայողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան