Մակրոնը հայտարարել է երկրում ճգնաժամի ժամանակ սոցցանցերի անջատման հնարավորության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել երկրում ճգնաժամի սրման դեպքում սոցիալական ցանցերն անջատելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է զանգվածային անկարգություններից տուժած քաղաքների քաղաքապետերի հետ զրույցում, գրում է «Գազետա․ռու»-ն։
Մակարոնը նշել է, որ պետք է մտածել երիտասարդների շրջանում սոցիալական ցանցերի օգտագործման, ինչպես նաև դրանց հնարավոր արգելքի մասինլ։ Նա ընդգծել է, որ իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ է սոցիալական ցանցերը կարգավորելու և նույնիսկ դրանք անջատելու հնարավորություն ունենալ: Միաժամանակ Մակրոնը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այդ հարցի քննարկումը "թեժ"չի անցկացվում։
Ընդ որում, Մակրոնը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ այս հարցի քննարկումը «թեժ պահին» չի իրականացվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վեցօրյա անկարգությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3625 մարդու, այդ թվում՝ 1124 անչափահասի։ Մինչ օրս 380 ազատազրկման որոշում է կայացվել, և սա վերջնական թիվը չէ։
Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են դեռևս հունիսի 27-ի երեկոյան՝ Փարիզի արվարձանում ոստիկանների ձեռքով 17-ամյա դեռահասի զոհվելուց հետո: Դրանք վերաճել են ոստիկանության հետ բախումների, խանութների և առևտրի կենտրոնների ջարդերի, կողոպուտների։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ոստիկանությունը երկուշաբթի գիշերը մոտ 160 մարդու է ձերբակալել
- Մակրոնը հետաձգել է պետական այցը Գերմանիա ՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով
- Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ցուցարարներին կոչ է արել կանգ առնել
- Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. Մբապեն հանդես է եկել կոչով
- Մակրոն.Ֆրանսիայում անկարգությունների համար ձերբակալվածների 1/3-ը դեռահասներ և երիտասարդներ են
- Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ
- Ֆրանսիայում 20-ից ավելի ոստիկան վիրավորվել է դեռահասի սպանության պատճառով փոխհրաձգության ժամանակ