Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հաղրդագրություն է տարածել Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Հաղորդագրության մեջ ասվում է.«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման սկսզբունքային կարևոր նշանակությունը։
Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակման գործում»։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին այսօրվա հեռախոսազրույցից
- Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
- Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան