Սահմանադրության օրվա առթիվ քաղաքացին Նիկոլին խելք ու շնորհք է մաղթում․ Հարցում
Այսօր Հայաստանում նշվում է ՀՀ Սահմանադրության օրը։ Panorama.am-ը քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցմնան միջոցով փորձել է հասկանալ՝ ըստ նրանց որքանո՞վ են պահպանվում մայր օրենքի դրույթները և հնարավորություն դեպքում, ի՞նչ կամրագրեին Սահմանադրությամբ։
«Կուզեմ, որ ժողովրդի վիճակը մի փոքր բարելավվի, որ էն վատ ապրողները գոնե մի փոքր ավելի լավ ապրեն»,-հարցին ի պատասախան ասաց մի քաղաքացի։
Հարցման մեկ այլ մասնակից նկատեց, որ դա հայի արժանապատվության կարևոր մասն է․
«Ես որ լինեի, ընդհանրապես հոմոսեքսուալիստներին ծովը կլցնեի, չէի թույլ տա, որ ոչ մի հայ տղա կամ աղջիկ մի սխալ աներ։ Դա մեր արժանապատվությունից ցածր է։ Եվ Նիկոլին էլ խելք ու շնորհք․ ավելի լավ է՝ մարդ մեռնի, քան մեր հողերից մի թիզ հող զիջի»։
«Իմ կարծիքով սահմանադրությունը չի պահպանվում․ այնպիսին ինչպիսին պետք է լինի հայ ժողովրդի համար, այդպիսին չէ»,-ասաց մեկ ուրիշը։
Հարցվողներից մեկն էլ նշեց, որ Սահմանադրությունն ի սկզբանէ անկատար է եղել․ «Առաջինը պետք է ասեմ, որ իննսունհինգ թվի ընդունված Սահմանադությունը անկատար էր, իսկ հետագայի բարեփոխումները դեպի բացասականն էին, իսկ օրենքը անկատար է և անկատար էլ մնում է, բայց բոլոր դեպքերում կեցցե այն Սահմանադրությունը, որ վաղն է գալու»։
Մի ուրիշ քաղաքացի էլ նկատեց, որ այժմ Սահմանադրությամբ ամրագրված օրենքներն հիմա ավելի ավելի լավ են պահպանվում, քան առաջ էր։
«Ես խնդրում եմ, որ ժողովուրդը պաշտպանի ահմանադրական իր իրավունքները։ Պետությունը ոչ մի բանով էլ չի պաշտպանում, ընդհակառակը՝ հալածում է»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցվողներից մի կին էլ, բերելով ԱՄՆ-ի օրինակը, նշեց, հայը պատշաճ կերպով չի պահում իր Սահմանադրությունը․
«Ես չեմ զգում, որ այսօր Սահմանադրության օրն է, որովհետև Սահմանադրությունը հայի պատիվ, հարգանք, ամեն ինչն է։ Այսօրվա վիճակով Սահմանադրությունը ոտնակոխ եղած է և ոչ մի ձևով էլ չի պաշտպանվում՝ ո՛չ դրսում, ո՛չ ներսում։
Ով եկավ մեզ մոտ, իր չափսերով Սահմանադրություն գրեց, դրա համար էլ էսօրվա վիճակով էս Սահմանադրությունը չեմ համարում Սահմանադրություն։ Չեմ էլ ասում, որ ով գա՝ թող նոր Սահմանադրություն փոխի, թող հարցնեն ժողովրդին, ժողովրդի ձայնը լսեն՝ ինչ կուզեն իրենք ավելացնել այդ Սահմանադրության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Մեր բոլոր պետական տոները սգի են վերածվել
- Գեղամ Մանուկլյան. Ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, ՄԵՂՔ կլինի
- Սահմանադրության օրվա առթիվ՝ ֆեյսբուքում
- Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին