CBS. Սպիտակ տան պահարաններից մեկում «կոկաինի հիդրոքլորիդ» մակնշմամբ սպիտակ փոշի է հայտնաբերվել
Սպիտակ տան պահարանում, որտեղ աշխատակիցներն ու այցելուները թողնում են բջջային հեռախոսները, հայտնաբերվել է սպիտակ փոշի, որը, ենթադրաբար, կոկաին է: ՏԱՍՍ-ը գրում է, որ, այդ մասին երեքշաբթի հայտնել է CBS հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ պահարանը գտնվում է շենքի արևմտյան թևում, որտեղ տեղակայված են նաև Օվալաձև աշխատասենյակը, ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների գրասենյակները և անձնակազմը։ Իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյան CBS-ին ասել է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը մանրակրկիտ հետաքննություն է անցկացնում միջադեպի առնչությամբ, ուսումնասիրելով տեսահսկման տեսագրությունները և գրանցամատյանները՝ պարզելու, թե ով է մուտք գործել պահարան:
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ կիրակի երեկոյան կասկածելի նյութ է հայտնաբերվել։ Դեպքի վայր ժամանած Վտանգավոր նյութերի խմբի հրշեջը հայտնաբերման մասին հայտնել է. «Մենք տեսնում ենք դեղին ժապավեն, որի վրա գրված է «կոկաինի հիդրոքլորիդ»: Ըստ թերթի աղբյուրի՝ կոկաինի համար նյութը դրական արդյունք է տվել, բայց այն բավարար չէ:
Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին թերթին ասել է, որ փորձագետները նյութի հետագա ստուգում են անցկացնում և պարզում, թե ինչպես է այն հայտնվել Սպիտակ տանը։ Նրա խոսքով՝ կասկածելի նյութի հայտնաբերումից հետո Սպիտակ տանը գտնվող պաշտոնյաները կարճ ժամանակով տարհանվել են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ պահին շենքում չի եղել։ «Սպիտակ տուն նյութի մուտքի պատճառի և եղանակի վերաբերյալ հետաքննություն է ընթանում»,-ասել է Գուլիելմին։
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայից Հայաստան է տեղափոխել «կոկաին»-ի առանձնապես խոշոր խմբաքանակ
- 10 տարվա ընթացքում աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է գրեթե 25%-ով
- Թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով քննիչներ են ձերբակալվել
- «Ժողովուրդ». Թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում
- Բրիտանիայում խմելու ջրում հայտնաբերվել է կոկային
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան