Էլիբեգովա. 120 հազար հայի ճակատագիրը խաղալիք չի, որ սխալվես, հետո խաղդ նորից սկսես
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Երբ բանակցություններում քննարկվում ա արցախահայության անվտանգության մեխանիզմներ, դա նշանակում ա, որ բացարձակ բոլորը գիտակցում են էթնիկ զտումների վտանգը։ Բոլորը հասկանում են, որ հայերին սպասվում ա արտաքսում և բռնություն։
Երբ Հայաստանում իշխող ռեժիմը դա գիտակցելով ճանաչում ա Արցախը Ադրբեջանի կազմում, շատ լավ գիտի, որ որևէ միջազգային մեխանիզմ երկարաժամկետ չի պաշտպանի հայերին այդ լուծման տարբերակի դեպքում։
Որովհետև Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում և մնում ա անպատիժ, էլ ուր մնաց հայերինը պաշտպանի։
Ցանկացած գիտակից մարդ պիտի հասկանա, որ չի կարելի աջակցել ու մաս կազմել այս հանցավոր սխեմային։ 120 հազար հայի ճակատագիրը խաղալիք չի, որ սխալվես, հետո խաղդ նորից սկսես։ Հայ մարդկանց կյանքի մասին ա»։
Հարակից հրապարակումներ`
- «Ամերիկացի դիվանագետն իր ընտանիքի անդամների, հարազատների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր ահաբեկչական կազմակերպություններին»
- Արցախից՝ ԵԽԽՎ-ին. Եթե իսկապես ցանկանում եք կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտումը, պետք եբ պատժամիջոցներ Ադրբեջանի վարչակազմի նկատմամբ
- ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների որևէ սպառնալիք․կոնգրեսականներ
- Ադրբեջանը նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր քաղաքականությունը. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան