Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց
Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին ասված է Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտնել էր, որ հուլիսի 2-ին Դավիթ Ավետիսյանը, «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին, վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել, իսկ ժամեր անց՝ ձերբակալել։
Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա. Եթե Դավիթ Ավետիսյանը ազատության մեջ չլինի, ապա բողոքի գործողությունները մասշտաբային բնույթ կկրեն
- Վարուժան Ավետիսյանի որդին ձերբակալվել է խուլիգանության կասկածով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին