Ալիևը Թուրքիայի ԱԳ նոր նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, թուրք գործընկերոջ հետ քննարկել է Բավի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Նա պատմել է երկու երկրների միջև խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների մասին, որոնք «ապահովելու են կայուն խաղաղություն ու անվտանգություն հարավային Կովկասում»։
Զորւցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում թուրք-ադրբեջանական համագործակցությունը՝ ընդգծելով, որ առաջնորդվում են «մեկ ազգ-երկու պետություն» տրամաբանությամբ և ընդգծել են, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես կողք կողքի կլինեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները