«Հրապարակ». Նախընտրական ակտիվ բանակցություններ են վարում հետընտրական դաշինքներ ստեղծելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններից հաշված ամիսներ առաջ թեև որոշ ուժեր չեն շտապում բացել խաղաքարտերը, սակայն նախընտրական ակտիվ բանակցություններ են վարում։ Տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ու նրա շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն օրերս հանդիպել են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Մ
արությանը թեև դեռ պաշտոնական հայտարարություն չի արել առաջադրվելու մասին, սակայն նրա շրջապատից վստահեցնում են, որ մինչև ամսվա վերջը կլինի նման հայտարարություն։ Հանդիպման նպատակը եղել է հետընտրական դաշինքների հարցը, սակայն Մարությանը, չբացառելով համագործակցության որևէ տարբերակ, ասել է` պետք չի ձուկը ջրում բազար անել, ընտրություններից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի, նոր կարելի է խոսել այդ մասին։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք իրենց հանդիպումների մասին, նա ընդամենը փոխանցեց, որ շատերի հետ է հանդիպում, իսկ հետընտրական համագործակցության մասին հարցին չպատասխանեց` ասելով. «Այս պահին` այսքանը, մեկնաբանություն չունեմ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները