ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել թալիբներին չփակել գեղեցկության սրահներն Աֆղանստանում
Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել երկիրը փաստացի կառավարող «Թալիբան» շարժմանը չեղարկել Քաբուլում և Աֆղանստանի այլ նահանգներում գեղեցկության սրահների փակման որոշումը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Հուլիսի 4-ին Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժումը հայտարարել էր Քաբուլում և այլ նահանգներում գեղեցկության սրահների գործունեություն արգելելու մասին։
«ՄԱԿ-ը կոչ է անում Աֆղանստանի փաստացի իշխանություններին չեղարկել գեղեցկության սրահների փակման մասին հրամանագիրը ։ Կանանց իրավունքների այս նոր սահմանափակումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա և հակասում է կանանց ձեռներեցության հայտարարված աջակցությանը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: