«Ամերիկացի դիվանագետն իր ընտանիքի անդամների, հարազատների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր ահաբեկչական կազմակերպություններին»
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով:
Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ:
Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության ապահովման նկատմամբ վստահություն հայտնող ամերիկացի դիվանագետն, օրինակ` իր ընտանիքի անդամների, հարազատների կամ պարզապես հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր «ԻԳԻԼ» կամ «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպություններին:
Ադրբեջանը որպես պետություն իր բնույթով, մարդկության դեմ գործած հանցագործություններով չի զիջում ահաբեկչական միավորումներին և ըստ այդմ, դեսպանի` արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և´ բանակցային գործընթացին, և´ ԱՄՆ-ին` որպես միջնորդի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին