Էդգար Ղազարյան. Մեր բոլոր պետական տոները սգի են վերածվել
«Մեր բոլոր պետական տոները սգի են վերածվել, խախտել են իրենց բնական իմաստն ու խորհուրդը։ Այսօր դժվար է Սահմանադրության օրը որպես տոն նշել, քանի որ խախտված է ՀՀ Սահմանդրությունը»,-Սահմանադրական դատարանի շենքի դիմացից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով, Սահմանադրության օրը խախտում են պաշտոնյաները, հանրային ծառայողները, որոնք հանձնառություն ու պարտավորություն ունեն պահպանելու Հայաստանի Սահմանդրությունն ու օրենքները։
Նա ընդգծեց, որ իր պաշտոնավարման ժամանակ են եղել անօրինական զարգացումները, որի հետևանքով զավթվել է իշխանությունը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչեցրած խորհրդին, թե պետք է կարդալ Սահմանդրությունը, Ղազարյանն ասաց. «Ինձ հետաքրքիր է, իսկ ինքը կարդացե՞լ է Սահմանադրությունը, գոնե կարդացել է դրա նախաբանը, որն անփոփոխելի է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել
- Գևորգ Դանիելյան. Թշնամուն սթափեցնում է ոչ թե ստորագրված թուղթը, այլ ազգի համախմբումը, միասնական կամքը
- Գեղամ Մանուկլյան. Ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, ՄԵՂՔ կլինի
- Սահմանադրության օրվա առթիվ՝ ֆեյսբուքում
- Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին