Նիկոլ Փաշինյանը սահմանադրության ամենամեծ խախտողն է․ Էդգար Ղազարյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Արժանապատվության հեղափոխություն» խորագրով հանրահավաքը, որը Սահմանադրության օրը նշելու, ՀՀ պետական խորհրդանիշների օրը տոնելու, Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած հանցախմբին իշխանությունից հեռացնելու նպատակով է նախաձեռնվել։
«Մենք այսօր կանգնած ենք մի իրողության առջև, երբ հանրային ծառայողները, բարձրաստիճան պաշտոնատար անձիք, որոնք պարտավոր են և երդվել են ծառայել ժողովրդին, հարգել Սահմանադրությունն ու օրենքները, իրենք են խախտում դրանք»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ու շարունակեց․
«Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայրենիքի գողը՝ Նիկոլ Փաշինյանը, կոչ է անում մարդկանց, որպեսզի կարդան ՀՀ սահմանադրությունը։ Հուսով եմ, որ ինքը կլինի առաջին մարդը, որը կհետևի իր կոչին և կկարդա Սահմանադրությունը։ Քանի որ կիսագրագետ է (բարձրագույն կրթությունը չի ավարտել) կարծում եմ, որ միայն Սահմանադրության նախաբանն ու առաջին երկու հոդվածը բավարար է, որպեսզի հասկանա՝ ինքը սահմանադրության ամենամեծ խախտողն է»։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որի յուրացումը որևէ անհատի կամ կազմակերպության կողմից հանցագործություն է։
«Քաղաքացիական պայմանագիր պայմանական անունով հանցավոր խումբը, որի պարագլուխն է Նիկոլ Փաշինյանը, գողացել է, յուրացրել է մեր ժողովրդի օրինական իշխանությունը և այդ իշխանությունը ծառայեցնում է բացառապես իր և իր մերձավորների ընտանիքի բարեկեցությանն ումեր ժողովրդի թշնամու շահերին։ Պատահական չէ, որ մենք այս խորհրդանշական օրն ենք նախաձեռնել «Արժանապատվության հեղափոխություն» անունը կրող շարժումը, որը նպատակ ունի վերջ տալ ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքներին»,- ասաց Ղազարյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում