Բարոյականության ճգնաժամն այսպես է լինում»․ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատիվ էր հաղթանակած նախագահների կողմից պետական կոչման արժանանալը, բայց ոչ երբեք՝ պարտված Նիկոլի։ Կապիտուլյանտն այսօր կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների, որ առաջիկայում նոր մեղավորներ կարգի։ Քանի՞ «քոռ կոպեկի» արժեք ունեն այդ կոչումները, եթե կոչման ներկայացնում է կապիտուլյանտը, Հայաստանի 150 քառ.կմ տարածքն էլ ադրբեջանցու կողմից օկուպացված է։
Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր Սպարապետ Վազգենն այն «սպաներին» ու «գեներալներին», ովքեր ուսադիրներ են ստանում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող «ազգակործան պատուհասից»։ Մարդ ինչպե՞ս կարող է Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սպարապետ Վազգենից ու Սերժ Սարգսյանից պետական կոչումների արժանանա, իսկ հետո ձեռքը մեկնած Նիկոլից էլ վերցնի կոչումը։ Բարոյականության ճգնաժամն այսպես է լինում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին