Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման շարժման ԱԳ նախարարների հանդիպմանը, գրում է ParsToday-ը։
Չմիավորման շարժման հանդիպումները կկայանան Բաքվում՝ հուլիսի 5-ին և 6-ին, ԱԳ նախարարների և անդամ պետությունների ղեկավարների ներկայացուցիչների ներկայությամբ՝ «Չմիավորման շարժում, միասնական և ամուր՝ նոր մարտահրավերների դեմ» խորագրով։
Ծրագրի համաձայն՝ գագաթնաժողովում ելույթ կունենա Իրանի արտաքին գործերի նախարարը, որը գագաթնաժողովի շրջանակում կմասնակցի նաև Պաղեստինի կոմիտեի նիստերին:
Շուրջ 120 երկիր անդամակցում է Չմիավորման շարժմանը և գագաթնաժողովը համարվում է ամենամեծ համաշխարհային ֆորումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո:
Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր։