Լեհաստանում ապրանքների և ծառայությունների գների աճն ամենաբարձրն է եղել ԵՄ-ում
Լեհաստանը գնաճի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել Եվրամիության (ԵՄ) բոլոր երկրների շարքում։ Այս մասին գրում է Niezależny Dziennik Polityczny (NDP)՝ հղում անելով Եվրոստատի տվյալներին։
Լեհաստանը ԵՄ-ում գնաճի ցուցանիշով առաջին տեղում է հայտնվել: Ապրանքների և ծառայությունների գներն աճել են 11,5%-ով, ինչը ռեկորդային է եվրոգոտու համար։ Լեհաստանին ամենամոտ է եղել Սլովակիան, որտեղ գներն աճել են 11,3%-ով։ Միաժամանակ, բալթյան երկրները, որոնք նախկինում գների աճով առաջատար էին, կարողացել են լքել այս գոտին։ Օրինակ՝ Լատվիայում գնաճը նվազել է 4,2 տոկոսային կետով՝ հասնելով 8,1 %-ի, իսկ Լիտվայում անկումը կազմել է 2,5 տոկոսային կետ՝ հասնելով 8,2 %-ի։
«Գազետա ռու»-ի փոխանցմամբ տարեկան կտրվածքով ողջ եվրոգոտում գներն աճել են միջինը 5,5%-ով։ Մայիսին էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 6,1%-ով։
Շուկայի փորձագետները համակարծիք էին, որ Եվրոպայում գնաճի դեմ պայքարը շարունակվում է, և այն ոչ մի կերպ չի կարող ավարտվել։ Եվրոպական կենտրոնական բանկերի վարանոտ քաղաքականությունը, որոնք շարունակում են բարձրացնել տոկոսադրույքները, հուշում է, որ նրանք կասկածում են, թե արդյոք կարող են զսպել գների բարձրացումը։ Ընդ որում, Լեհաստանը չի պատրաստվում բարձրացնել տոկոսադրույքը, սակայն իշխանությունների այս որոշումը արդարացված չէ ոչ տնտեսական ցուցանիշներով, ոչ էլ բյուջեի վիճակով։
Հարակից հրապարակումներ`
- Եվրագոտում գնաճն ու գործազրկությունը շարունակում են նվազել
- Փաշինյանի աչքալուսանքին ի պատասխան քաղաքացիները հիշեցնում են գնաճի մասին
- Գնաճը միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ. Մարտին Գալստյան
- Գնաճը 3,2 տոկոս է. Փաշինյան