Հայաստանի պետականության կորստին մնացել է մեկ քայլ․ Նաիրա Զոհրաբյան
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին եկել էր «Ո՛չ բռնապետությանը» գրառմամբ շապիկով ։
«Այսօր Հայաստանում սահմանադրական բռնապետություն է։ 2018 թ․-ին իբր թավշյա, իբր սիրո և հանդուրժողականության անվան տակ ՀՀ-ում զավթվեց իշխանությունը և այսօր Հայաստանում հաստատվել է տոտալ բռնապետություն, որը գործող իշխանությունը փորձում է ամրակայել նաև սահմանադրորեն»
Ըստ Զոհրաբյանի՝ խնդիրն այն է, որ մնացել է ընդամենը մեկ քայլ, որից հետո Հայաստանը կկորցնի պետականությունը։
«Կամ թույլ ենք տալիս Հայաստանը վերջնականապես վերածվի տոտալ բռնապետության, Հայաստանի պետականության ու Արցախի գոյության դագաղի վերջի մեխերը խփվեն կամ հասարակությունը, քաղաքական ուժերը մի կողմ են դնում իրենց տարաձայնություններն ու միավորում են , որովհետև պետականության կորստին մնացել է մեկ քայլ։ Մեկ քայլ և Հայաստանի պետականությունն այլևս չկա, էլ չեմ խոսում Ացախի մասին, որն այս իշխանությունների կողմից պաշտոնապես ճանաչվեց Ադրբեջանի մաս»,- նշեց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ երբևէ նման բան չէր եղել, որ միջազգային կառույցում՝ ԵԱՀԿ-ում, հայկական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարի,թե ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, ներառյալ Լեղնային Ղարաբառը։
«Ջնջվեց, գիծ քաշվեց թե՛ Արցախի ինքնորոշման, թե՛ Արցախյան 1-ին ազատամարտի, թե՛ 44-օրյա պատերազմի զոհերի վրա և հաջորդ քայլը կարող է լինել այն, որ այս իշխանությունը Արցախի բոլոր զոհերին, հերոսներին, ինչպես Ադրբեջանը հռչակի սեպարատիստներ, Ադրբեջանի պատվերով կսկսվի նրանց հանդեպ քրեական գրոհների շարանը»,- ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում