Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Թուրքիան ավելի թանկ է դարձել, քան Մալդիվները
Ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիայում հանգիստը թանկ հաճույք է դարձել, քանի որ տեղի զբոսաշրջության ոլորտը չի կարող նվազեցնել գները գնաճի և ծախսերի աճի պայմաններում: Այս մասին գրում է Ekonomigazetesi գործակալությունը, որն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Հրապարակման համաձայն՝ Թուրքիայում զբոսաշրջությունը ծանր ժամանակներ է ապրում, քանի որ երկրում գների կտրուկ բարձրացման պայմաններում մեկ տարվա ընթացքում ծախսերի 100%-անոց աճը հանգեցրել է նրան, որ տուրերը թանկացել են 70-90%-ով՝ համեմատած մինչև կորոնավիրուսի համաճարակն նախորդած ժամանակահատվածը։ Բացի այդ, ավելի քան 1/3-ով նվազել է ռուս զբոսաշրջիկների հոսքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպի Թուրքիա շրջագայությունների միջին արժեքը այժմ կազմում է 300-400 հազար ռուբլի, արձակուրդներն այս երկրում ավելի թանկ են դառնում, քան Մալդիվներում։
Շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ տուրերի թանկացման պատճառով ոչ միայն ռուս, այլև եվրոպացի զբոսաշրջիկները կարող են սկսել հրաժարվել երկրում հանգստանալուց։ Օրինակ, Անթալիայում սենյակների օրական գինը ապրիլին կազմել է 110 եվրո՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 37,4%-ով: Բացի այդ, երկրում գնաճն ավելի բարձր է, քան Իսպանիայում և Հունաստանում, ինչի պատճառով ռուս զբոսաշրջիկները գնալով սկսել են ընտրել Եգիպտոսն իրենց հանգստի համար։
Վերլուծաբանները գտնում էին, որ զբոսաշրջության ոլորտին մեծ հարված է հասցվել նախ՝ կորոնավիրուսային համաճարակի, ապա համաշխարհային ռեցեսիայի, այնուհետև Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։ Ընդհանրապես, ծախսերը բարձրացել են յուրաքանչյուր ոլորտում, ուստի տուրիզմի ներկայացուցիչները փորձում են որոշակի գումար աշխատել՝ թանկացնելով տուրերի արժեքը:
Հուլիսի 3-ին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտնել է, որ գների աճի պատճառով 2023 թվականի ամռանը 2019 թվականի համեմատ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա նվազել է 35-40%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս բլոգեր-լրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է
- Ռուս զբոսաշրջիկների թիվը Թուրքիա նվազել է, իսկ մեղավորն ընդդիմությունն է․ Չավուշօղլու
- Դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի նվազումը ռեկորդային է