Սահմանադրության օրվա առթիվ՝ ֆեյսբուքում
Հայաստանում այսօր նշվում է մայր օրենքի՝ Սահմանդրության օրը։
Այդ առթիվ մարդիկ սոցցանցերի իր էջում շնորհավորում են միմյանց, հարցեր, մտահոգություններ, քննադատություններ հնչեցնում։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«նիկոլ ընտրած և հանդուրժող ազգին ոչ պետություն է պետք, ոչ էլ Սահմանադրություն: Մի յաթաղան լինի, դեմը պառկեն...»։
Անվտանգության հարցերով փորձագետ Վահագն Սարոյանը գրում է.
«ՀՀ-ում Սահմանադրության երաշխավորն ո՞վ է... Դատարանները շրջափակողնե՞րը, թե՞...»։
Ակտիվ օգտատեր Անի Կարապետյանը նշել է.
«Կար ժամանակ, երբ կար Սահմանադրություն ու այս օրը, նշվում էր, որպես ՀՀ Սահմանադրության օր։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք նահատակված Սահմանադրության հիշատակը»։
Մեկ այլ ակտիվ օգտատեր Անահիտ Մանասյանը գրում է.
«Այսօր ՀՀ բռնաբարված Սահմանադրության օրն է։ Պարզապես հիշեցնեմ 2015 թվականին ՀՀԿ, ի դեմս ՍԱՍ նախագահի, ՀՅԴ հետ համատեղ ջանքերով, ընտրակեղծարարությամբ անցկացրին ներկայիս խայտառակ Սահմանադրությունը։ Չմոռանանք, որ այսօրվա աղետը երկվա հանցագործությունների տրամաբանական շարունակությունն է, որը մենք ենք մեր կաշվի վրա զգում, ուրիշ ոչ ոք։
Մնացածը դուք գիտեք` արժի միմյանց շնորհավորել, թե ոչ»։
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։
Լավ թե վատ, այն դիմացավ բազմաթիվ մարտահրավերների։
Բայց 2015 թվականը դարձավ ՀՀ Սահմանադրությանը նետված ամենածանր մարտահրավերի տարին։
ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը` որ ընդունվեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին «հանրաքվեի» միջոցով, դարձավ ՀՀ ամենամեծ մարտահրավերը։ Նոր Սահմանադրության մեջ ամրագրվեցին այնպիսի դրույթներ, որոնք ժամանակը ցույց տվեց, որ ինքնին վտանգ էին ՀՀ ազգային անվտանգության համար։
Ուստի այսօր միակ մաղթանքը` Սահմանադրական կարգի վերականգնումն է ու դիմադրունակ Սահմանադրության ընդունումը։
Հ.Գ. Նոր Սահմանադրության մասին տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց դրանից ոչինչ չի կարող փոխվել։
Միայն այն, որ նոր Սահմանադրությունը բացառել է ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորի ինստիտուտը, ինքնին խոսում է ՀՀ Սահմանադրական կարգի «սահմանադրորեն» տապալման մասին»։
Քաղաքագետ, ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանը տխուր բանաստեղծություն է ձոնել.
«Խեղճ իմ Սահմանադրություն։
Քեզ խոստացան իրագործել։
Հետո քեզ խոստացան բարեփոխել։
Հետո քեզ խոստացան թավշեփոխել։
Դու ամենալքվածն ես այստեղ,քանզի ոչ մի պետական այր չհասկացավ ,թե ինչ է հարգանքը պետության գերագույն օրենքի առաջ։
Հա բա,գերագույնը ինքն է, ոչ թե այն ինչ դուք անվանում եք գերագույն»։
ՀՀԿ-ական գործիչ Գեղամ Պետրոսյանը գրում է.
«Ապագայում Նիկոլախունտան դատվելու է ՀՀ Սահմանադրության հանդեպ քրեական օրենսդրություն 138 և 139 հոդվածները կիրառելու համար...
Սա էլ կանցնի....
Շնորհավոր Սահմանադրության օրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին