Վրաստանի հատուկ ծառայությունը հայտնել է Հարավային Օսիայի իշխանությունների կողմից երկրի քաղաքացու ձերբակալության մասին
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Հարավային Օսիայի իշխանությունները Դիսևի գյուղի հարակից տարածքում ձերբակալել են երկրի մի քաղաքացու։
«Պետական անվտանգության ծառայությունը միջադեպի մասին տեղեկություն ստանալուց ի վեր ակտիվացրել է թեժ գիծը, որը գործում է ԵՄ դիտորդական առաքելության կողմից»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջադեպի մասին նախարարությունը տեղեկացրել է Վրաստանի միջազգային գործընկերներին և Անդրկովկասում կայունության և անվտանգության ժնևյան քննարկումների համանախագահներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան