Առևանգված հայ զինծառայողների դատը՝ Սումգայիթում
Սումգայիթի դատարանում շարունակվում է Սյունիքի մարզից ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի դատը։ Զինվորներին հաց տանող զինծառայողներին Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել պետական սահմանը խախտելու ու ծանր հանցագործություններ կատարելու համար։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, տղաներին փաստաբան է տրամադրվել։ Դատախազն ընթերցել է մեղադրական ակտը, ւստ որի, իբր հայ զինծառայողները նախնական համաձայնությամբ «մի խումբ անձանց կողմից ապօրինի ձեռք բերված հրազեն և ռազմամթերքներով՝ բռնի ուժ կիրառելով Պետական սահմանի Զանգիլանի սահմանապահ ջոկատի ծառայողների նկատմամբ, ապօրինի հատել են Ադրբեջանի պետական պահպանվող սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքով` մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք տեղափոխելով Զանգիլանի շրջանի Ռազդարա գյուղ, հարձակվել են զինծառայողների վրա»։
Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:
Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթում դատում են Սյունիքից առևանգած զինծառայողներին
- ԶՈւ երկու զինծառայողներին առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ից որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին