47 տարեկանում մահացել է Բելառուսի տրանսպորտի նախարարը
47 տարեկան հասակում մահացել է Բելառուսի տրանսպորտի և կապի նախարար Ալեքսեյ Ավրամենկոն, հայտնում է «Sputnik Բելառուս» գործակալությունը։
«Հուլիսի 4-ին 47 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Բելառուսի տրանսպորտի և կապի նախարար Ալեքսեյ Ավրամենկոն»,- գործակալությանը հայտնել են նախարարությունից։
Աբրահամենկոն ծնվել է 1977 թվականին Մինսկում։ 2006 թվականից աշխատել է տարբեր պաշտոններում Բելառուսի նախարարների խորհրդի աշխատակազմի տրանսպորտի և կապի վարչությունում, իսկ 2012 թվականին ղեկավարել է այն։
2013 թվականից զբաղեցրել է տրանսպորտի և կապի փոխնախարարի պաշտոնը, 2016 թվականից՝ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2019 թվականին նա նշանակվել է Բելառուսի տրանսպորտի և կապի նախարար։