Վարչական շրջաններից մեկում աշխատակից է հեռացվել աշխատանքից «ՀայաՔվեի» սեղանին մոտենալու համար.Աննա Կոստանյան
ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանն ասել է, որ հանրապետության որոշ շրջաններում հրաժարվել են տարածք տրամադրել նախաձեռնությունը իրականացնելու համար:
««Հայաքվեին» խոչընդոտելը սկսվել է հենց ԿԸՀ-ի հաստատումից հետո Երևանի վարչական շրջաններում: Բայց այս խոչընդոտները հաղթահարելուց հետո մենք ունենք նաև համայնքներ՝ Դիլիջանը և Ամասյան, որոնք մինչև հիմա հաստատում չեն տվել, այլ հակառակը՝ մերժել են մեզ տրամադրել օրենքով նախատեսված տարածք, ստորագրահավաքը իրականացնելու համար:
Մենք դիմել ենք Դատախազություն. Դատախազության պատասխանի համար նախատեսված էր 10-օրյա ժամկետ, որը այսօր սպառվում է, և եթե մինչև օրվա վերջ մենք պատասխան չստանանք, կնախատեսենք համապատասխան քայլեր:
Եղել են նաև խոչընդոտներ, որոնք փաստերով են, բայց վիճարկելի են ապացույցների առումով: Օրինակ դեպք ենք ունեցել, որ Երևանի վարչական շրջաններից մեկում աշխատակից է հեռացվել աշխատանքից, միայն նրա համար, որ մոտեցել է «ՀայաՔվեի» սեղանին՝ զուտ հետաքրքրվելու համար: Այդ քաղաքացին հրաժարվել է խոսել այդ մասին, որովհետև, իր թոռը ևս աշխատում է թաղապետարանում, և մարդիկ վախենում են, որ իրեն էլ կազատեն աշխատանքից:
Ասեկոսեների մակարդակով նաև տեղեկութուններ են տարածվում, որ հրահանգ է իջեցված Երանի վարչական շրջանների ղեկավարներին, ղեկավարներից էլ աշխատողներին, որ եթե մասանկից լինեն Հայաքվեին, ապա խնդիրներ կունենան աշխատանքի հետ կապված: Այս մասով դեռ ապացույցներ չունենք, բայց հետամուտ ենք լինելու գտնել մեկին, ով կվկայի դրա մասին» – ասաց Աննա Կոստանյան:
Կոստանյանը նաև հավելեց, որ Հայաքվեին միացողների թիվը օրեցօր ավելանում է, և իրենք վստահ են, որ ցանկալի արդյուքնին հասնելու են նախատեսվածից ավելի շուտ:
Իսկ ստորագրած քաղաքացիների թվի մասին հստակ տեղեկություն կտրամադրեն շաբաթ օրը, թվերի ամփոփումից հետո»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- ՀայաՔվե-ի բոլոր հասցեները
- «Հրապարակ». Ամենաբարձր մակարդակով հրահանգվել է՝ հնարավորինս խոչընդոտել «Հայաքվեի» գործընթացը
- Արձագանք Պապոյանին. «Միջակություն ջան, ՀայաՔվեին մասնակցող քաղաքացիները քո պատկերացրած պրիմիտիվներից չեն»
- ՔՊ-ական. Հուսով եմ՝ «Հայաքվե»-ի նախագծի տակ ստորագրողներն ու իրենց որդիներն առաջինը կմեկնեն առաջանագիծ
- Ողջունում ենք «Հայաքվեի» նախաձեռնությունը․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին