Գործադիրը կսահմանի հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման նոր ընթացակարգերը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։
«Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներգրավելու համար։
Նախագծի կիրառման արդյունքում ակնկալվում է արտադրողականության աճ, բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում, բիզնեսի եկամուտների աճ, տեղեկատվական տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության զարգացում։
Նշենք, որ ներկա կարգավորումների համաձայն հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հանրապետությունում սահմանված էր միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 313.9 մլն դրամ հատկացրեց 42 կրթական հաստատության փաստաթղթերի մշակման համար
- Հարգելի քաղաքացինե՛ր, եկեք արմատախիլ արեք ինչ կա-չկա, կառավարությունը կաջակցի ձեզ 95 % ֆինանսավորմամբ. Փաշինյան
- Գործադիրը ՀՀ բյուջեից 1.6 մլրդ դրամ հատկացրեց համայնքների 17 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում